Marush Blog Четверг, 18.04.2024, 14:34
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Kalkulyator
Наш опрос
dzer karchiqov sportayin@ qani % _ov kgeranzanchi dasakanin
Всего ответов: 188
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Октябрь » 13 » Արամե
17:15
Արամե

Երգչին  առաջինը սիրելին  է շնորհավորել:)

Երկու տարի առաջ Արամեն երկրպագուների հետ նշեց  "կյանքի 27-րդ առավոտը”` ծննդյան 27-ամյակը, որն իր համար նշանավորվեց երեւանյան առաջին`"Իմ կյանքի 27-րդ առավոտը” խորագիրը կրող մենահամերգով:

Երգիչն իր կյանքի 29-րդ տարվա առաջին առավոտը եւս դիմավորել  ու անցկացրել է  երկրպագուների, սիրելի մարդկանց ու գործընկերների հետ` այս անգամ ունենալով տեսահոլովակի եւ ձայնասկավառակի պրեմիերա-շնորհանդես, ինչն իր երկու տարվա աշխատանքի արդյունքն է:Երգիչն իր նոր ձայնասկավառակն անվանել է "Իմ միակ սիրելի”: Համանուն տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:

Արամեն դարձավ 29-ը տարեկան հոկտեմբերի 10-ին: Վաղ առավոտից երկրպագուների կողմից տարբեր նվերներ ու շնորհավորանքներ ստանալուց հետո երգիչը շտապել էր լրագրողների հետ հանդիպման`խոսելու օրվա ծրագրերի, նոյեմբերի 8-ին սպասվող մենահամերգի ու "Իմ միակ սիրելի”-ի մասին, ինչի հարցում երգչին օգնեց տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:"Մեծ անակնկալ  էր, երբ այստեղ գալուց առաջ տատիկս ասաց, որ դռան առջեւ շատ մարդիկ են հավաքվել` ինձ շնորհավորելու: Երկրպագուներս տարբեր նվերներով ուրախացրին ինձ, անգամ ակվարիումով ձուկ էին բերել. ինձ մեղքի տակ են գցում, չեմ կարողանալու պահել այդ անմեղ կենդանիներին…”,-ասել է երգիչը, ում ծննդյան օրով "մեղքի տակ է գցել”  նաեւ հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը, որին ամենաշատը հուզում էր երգչի` աղանդավորական խմբերի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Просмотров: 843 | Добавил: Marush | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Mini Chat
Календарь
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2024
    Бесплатный хостинг uCoz