Marush Blog Воскресенье, 22.10.2017, 09:16
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Kalkulyator
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 33
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Октябрь » 14 » Հաղթեցին Էմինեմն ու Ալեքսանդր Սերովը
17:50
Հաղթեցին Էմինեմն ու Ալեքսանդր Սերովը

Արեւիկ Գեւորգյանը՝  Հ1-ի սերիալների հերոսուհին, վաղուց իր ուժերն է փորձում մոդելային ասպարեզում: Նա օրերս է վերադարձել  "Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթից, որտեղ արժանացել է "Միսս տաղանդ” տիտղոսին ու ընդգրկվել լավագույն յոթնյակում:

"Միսս 7 մայրցամաք” գեղեցկության մրցույթը երկու տարի Երեւանում անցկացվելուց հետո այս տարի կայացել է թուրքական Բոդրում քաղաքում: Արեւիկի խոսքերով՝ հագեցած ու բուռն օրակարգ են ունեցել. "Եղել ենք ժամանցի, զվարճանքի վայրերում, քրիստոնեական սրբավայրերում, նաեւ այցելել ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: Հանգստանալու ժամանակ գրեթե չենք ունեցել, ինչը լավ է. հիմա հիշելու շատ բաներ ունենք”:Մրցութային փուլերի արդյունքում եզրափակչում էին հայտնվել 8 մրցակիցներ` Շակիրան, Ալլա Լեւոնյանը, Մայլի Սայրսը, Էմինեմը, Նունե Եսայանը, Ալեքսանդր Սերովը, Սարա Բրայթմանը եվ Ուիթնի Հյուսթոնը, այսինքն՝ նրանց նմանակողները:): Ի դեպ, մասնակիցներին ներկայացնում էին հենց "կուռքերի’’ անուններով:

Եզրափակիչ փուլի գալա-համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հաղթանակի համար այլեւս չպայքարող մասնակիցները: Համերգը բացեց Վիկտոր Ցոյը` "Կինո’’ խմբի հետ: Միջոցառումը լի էր սպասելի եւ անսպասելի դուետներով` Եվա Ռիվաս եւ Գուրգեն Դաբաղյան, Էմինեմ եւ Ռիհանա, Շակիրա եւ Մայլի Սայրս: Մասնակիցները նաեւ հանդես եկան խմբակային ելույթով եւ կատարեցին ‘’We are family’’ հայտնի հիթը:

Համերգի ընթացքում կազմակերպիչներն երկու անակնկալ էին պատրաստել հեռուստադիտողի համար: Ալլա Լեւոնյանի հետ դուետով հանդես եկավ հենց ինքը` իրական Ալլա Լեւոնյանը: Երգի ընթացքում դժվար էր տարբերել իրական ձայնը կրկնօրինակողից: "Իսկական’’ Ալլան նշեց, որ ձայնային տվյալների նմանությունն իրոք ակնհայտ է: Երկրորդ անակնկալը` երգիչ Արսեն Գրիգորյանի ելույթն էր: Նա հանդես եկավ հաղթողի հավակնորդ Նունե Եսայանի հետ դուետով:

Просмотров: 568 | Добавил: Marush | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
Sirushon etqan el nman chi bayc nmana :)

Имя *:
Email *:
Код *:
Поиск
Mini Chat
Календарь
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2017
    Бесплатный хостинг uCoz