Marush Blog Воскресенье, 19.11.2017, 08:07
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Kalkulyator
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 33
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Октябрь » 18 » Շախմատ
19:51
Շախմատ

Սեպտեմբերի 1-ից «Շախմատը», որպես հանրակրթական առարկա դասավանդվելու է հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:

Նախարարը նշել է, որ շախմատը հանրակրթական ծրագրերում ընդգրկելու մտադրությունը քննարկվել է դեռ երեք տարի առաջ, և շեշտել, որ այդ «հանդուգն» ծրագիրը կյանքի կոչելու պահն արդեն հասունացել էր: «Այսպիսով Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը դասավանդվելու է հանրակրթական բոլոր դպրոցներում, և ներառվել է հանրակրթության պետական չափորոշիչում: Գալիք տարի առարկան կդասավանդվի նաև երրորդ, իսկ հաջորդ տարի` չորրորդ դասարաններում: 2013 թվականին առարկան ամբոջ ծավալով ներդրված կլինի տարրական դպրոցում»,-ընդգծել է նախարարը:

Այս քայլը դիտարկելով կրթական բարեփոխումների համատեքստում`  Ա. Աշոտյանը մասնավորապես նշել է. «Մեր երկրում կրթական բարեփոխումներ իրականացնելու ընթացքում, որպես կանոն փորձել ենք կիրառել տարբեր երկրների առաջատար փորձը: Շախմատի ներմուծմամբ իրավիճակի փոփոխություն է նկատվում: Մեզ վրա է սևեռվել համաշխարհային մանկավարժական հանրության ուշադրությունը: Այդ մասին են վկայում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքները: Հայաստանի այս քայլը շատերի կողմից որակվել է «սենսացիա»: Շախմատի ուսումնական ծրագրերի և դասագրքերի շուրջ արդեն լուրջ հետաքրքրություն կա: Մենք, իհարկե, բոլոր երեխաներին շախմատիստ դարձնելու նպատակ չենք հետապնդում` դա անիրատեսական է: Ուսումնական ծրագրերում այս առարկան ներառելու հիմնական նպատակն աշակերտների  տրամաբանական մտածողության զագացումն է: Վստահ եմ, որ շախմատը կնպաստի սեփական որոշումների համար պատասխանատվություն կրող, հմուտ և կազմակերպված անհատի ձևավորմանը»:

ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ արդեն տպագրվել են «Շախմատ» առարկայի դասագիրքը, աշխատանքնային տետրերը, ուսուցչի ձեռնարկը և գործնական աշխատանքների հավաքածուն: Մինչև այս շաբաթվա վերջ, ըստ նախարարի, բոլոր դպրոցները կստանան համապատասխան գույք` շախմատի հավաքածու, սեղան, ցուցատախտակ և այլ պարագաներ: Բոլոր դպրոցներում ձևավորվելու են շախմատի կաբինետներ: Հանրակրթական դպրոցներում  շախմատի ուսուցումն ապահովելու նպատակով, ՀՀ պետական բյուջեից 900 մլն դրամ է հատկացվել: Նախարարը տեղեկացրել է, որ երկրորդ դասարանում «Շախմատ» առարկան դասավանդվելու է շաբաթական 2 դասաժամով: Երկրորդ դասարանի ուսումնական ծրագրով «Ֆիզկուլտարա» առարկային հատկացված 3 դասաժամերից 1-ը տրամադրվել է  «Շախմատին», երկրորդ դասաժամը հատկացվել է հավելյալ: 

Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը տեղեկացրել է, որ վերապատրաստվել են 1219 մանկավարժներ, ովքեր «20» բալանոց սանդղակով հանձնել են քննություններ և ստացել դպրոցում դասավանդելու իրավունք: Ս. Լպուտյանը նշել է նաև, որ ուսումնական ծրագիրը մոտ երեք ամիս փորձարկվել է մայրաքաղաքի երկու դպրոցներում, արդյունքները դրական են եղել: Ասուլիսին ներկա մասնագետները`շախմատի ուսուցիչները, հոգեբան-մանկավարժները, վստահեցրել են, որ 6-7 տարեկան հասակը շախմատը յուրացնելու լավագույն տարիքն է համարվում: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Շախմատի ակադեմիայի աշխատակազմին ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներին աջակցելու համար:  

Просмотров: 889 | Добавил: Marush | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Mini Chat
Календарь
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2017
    Бесплатный хостинг uCoz