Marush Blog Пятница, 26.04.2024, 00:10
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Kalkulyator
Наш опрос
dzer karchiqov sportayin@ qani % _ov kgeranzanchi dasakanin
Всего ответов: 188
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Октябрь » 13 » Սիլվա Հակոբյան
17:13
Սիլվա Հակոբյան

Հոկտեմբերի 23-ին Սիլվա Հակոբյանը դառնում է 21 տարեկան: Երգչուհին իր տարեդարձին "Խաչիկ, Վաչիկ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն  է նվիրում երկրպագուներին:

"Խաչիկ, Վաչիկ”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Սիլվայի քույրն է` Մանե  Հակոբյանը, գործիքավորումը կատարել է եղբայրը` Էդգարը: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը: Նկարահանումները տեղի են ունեցել Սիլվա Հակոբյանի ծննդավայրում` Վայոց Ձոր մարզի Ազատեք գյուղում:"Ուրախ երգ է: Տեսահոլովակն էլ ավելի հումորային է: Ես գյուղում եմ ապրում, ամուսինս խոպան է գնում, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը հետեւիցս են ընկել, բայց "ոչ են, ոչ են, ոչ են, ոչ են, դու ես իմ սրտի թիքյան”: 6/8 ոճում նախորդ երգերիցս  տարբերվում է նրանով, որ օգտագործված է Վայքի բարբառը: Կարենի հետ շատ հաճելի է աշխատելը. երկրորդ անգամ է ինձ համար տեսահոլովակ նկարահանում: 6 ժամ են տեւել նկարահանումները”,-  Bravo.am-ին պատմեց Սիլվա Հակոբյանը:

Տեսահոլովակում հանդես են եկել Երեւանի կամերային թատրոնի դերասաններ Անդոն ու Ռաֆոն, Սիլվայի պապը, տատը եւ այլ բարեկամներ: "Շատ ուրախ անցան  նկարահանումները: Եթե մի տեղ Անդոն ու Ռաֆոն կան, զավեշտն անպակաս է: Գյուղական կոլորիտն ամբողջովին օգտագործել ենք` կովեր, էշեր: Խաչիկի դերում Ռաֆոն է, Անդոն ամուսինս է, որ խոպան է գնում: Իմ ու Անդոյի հնդկական կինոն է շատ զվարճալի… Վերջում ես գնում եմ իր մոտ խոպան”,- ասաց Սիլվան:Սիլվայի շնիկը` Գուչոն էլ է նկարահանվել տեսահոլովակում: "Ամուսնուս շան դերում է: Ես մկնիկ էլ ունեմ` Զուզուն, որ 2 տարի է` մեզ հետ է: Անցյալ տարի ծննդյանս օրը Արսեն Գրիգորյանն էլ Գիգի անունով թութակ նվիրեց, բայց Գիգին սատկեց, շատ ծանր տարա: Հաջորդ թութակիս էլ Գիգի անվանեցինք”,- ասաց Սիլվա Հակոբյանը:

"Սիլոյի պարը”

Սիլվա Հակոբյանի հաջորդ տեսահոլովակը կնկարահանվի "Սիլոյի պարը” երգի հիման վրա: Սիլվային հոգնեցնում է քաղաքի միապաղաղությունը, նույնությունը, եւ նա որոշում  է հնարել մի պար, որ կցրի լարվածությունը, եւ բոլորը կպարեն իր հետ:R&B ոճում է: Մշակված է հատուկ պար` Սիլոյի պարը: Արթուր Մարատովիչի մոտ եմ պարի հաճախում: Շատ հեշտ պար է, կարծում եմ, կպարեն եւ մեծահասակները, եւ փոքրերը. շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծափ-ծափ-ծափ… Տեսահոլովակը դարձյալ Կարեն Ստեփանյանն է նկարահանելու: Էլ չասեմ, որ երգը քույրս է գրել, եղբայրս էլ գործիքավորել է”,- նշեց Սիլվան:

Ի դեպ, Սիլվա Հակոբյանը ծննդյան տարեդարձը այս տարի նշելու է Ռուսաստանում: Նոյեմբերին էլ Ռազմիկ Ամյանի եւ Հայկոյի հետ համերգներով նորից կմեկնի  Ռուսաստան: "Մի տարի էլ ծննդյանս օրը Երեւանում մենահամերգով կնշեմ: Արդեն կենդանի նվագախումբ ունեմ”,- ասաց երգչուհին:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Просмотров: 1242 | Добавил: Marush | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Mini Chat
Календарь
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2024
    Бесплатный хостинг uCoz