Երբ սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքը` ԱԺ նախագահը հայտարարում է, որ դեռևս 15 օր առաջ ինքն ու նախագահը գիտեին իր հրաժարականի մասին, նա չի էլ պատկերացնում, որ դրանով հայտարարում է, որ երկրում իշխող քաղաքական կոալիցիանայլևս գոյություն չունի: Ցույց տվեք մեկ այլ պետություն, որտեղ կլինի իշխող կոալիցիա և երկրի կարևորագույն պաշտոններից հրաժարականների մասին կիմանան 2-3 հոգի:
Երբ երկրի ոստիկանապետը, գործող գեներալը իր հրաժարականի մասին իմանում էընդդիմադիր թերթից ու անկեղծանում, որ իրոք քաղաքում նման խոսակցություններ կան,նշանակում է, որ սահմանադրությամբ ամրագրված պետական ինստիտուտները չեն գործում` կոլապսի մեջ են:
Երբ հաջորդ օրերին նախարարները դռնապաններից են հարցնում, իրենք կան, թե արդեն հրաժարական են տվել, նշանակում է երկրի կառավարությունը չի գործում: Ու այս պարագայում կոալիցիոն իշխանության մասին խոսակցությունները անհեթեթ են: Եթե 1-ի փոխարեն 10 հատ էլ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի ու միայն մեծատառերով գրվի, որ " Ս. Սարգսյանը աշխարհի ամենալավ նախագահն է”, միևնույն է բոլորըհասկանում են, որ այս պետությունը կառավարվում է / կամ չի կառավարվում / այլ ֆորմատով:
Կարևորագույն որոշումներն ընդունվում են գիշերները, մթության մեջ: Բայց դա ՀՀԿ գործադիրի նիստը չէ: Սա ընդամենը ընդունված որոշումները բարձրաձայնելու միջավայրն է: Որովհետև նիստի 13 մասնակիցների 99տոկոսը չի էլ իմանում նիստ լինելու է, թե ոչ, ու ամբողջ օրը մերձիշխանական լրագրողներից փորձումէ ճշտել` ինչ նորություններ կան ու ինչ է սպասվում: ՀՀԿ նիստերից հետո էլ մասնակիցների առնվազն50 տոկոսը չի հասկանում, թե ինչ որոշվեց և ինչ դրդապատճառներով:
Մեր երկրում կոլապսի են մատնված քաղաքական ինստիտուտները և ոչնչացված է պետական էլիտայիանձնական արժանապատվության ինստիտուտը: Թերթերից իր հրաժարականը իմացող ոստիկանապետըշնորհակալություն է հայտնում իր հետ այդպես վարվողին, Տիգրան Սուրենիչի շտաբի պետի մակարդակին իջեցված ԱԺ նախագահը շտապում է վերջերս վերաբացված լրատվական " ապաշխարհանքի”` Արմնյուզ:
Սա միայն սկիզբն է. բոլոր նրանք `ովքեր չեն հասկանա այս պարզ իրողությունը գնալու են նույն ճանապարհով:Կյանքը հերթական անգամ ցույց տվեց, որ եթե չի լինում արժանապատիվ կեցվածք ու հաստատակամություն, ապա որոշումներ ընդունող նեղ խումբը անողոք է: Ու չի փրկում ոչ հրապարակային հավատարմության խոստումները, ոչ հրապարակային "ինքնաչմոյացումները”:
Վերջին շաբաթվա իրադարձություններն էլ ավելի մեծ պատասխանատվություն դրեցին ԲՀԿ-ի նախագահիառաջ: Միևնույն ժամանակ, հիմա շատ ավելի հստակ են թե խնդիրները, թե անելիքները: Հերթական անգամ կյանքը ցույց տվեց , որ երբ Ծառուկյանը կես քայլ անգամ զիջում է` իշխանական քարոզչամեքենան սկսում է հարձակումները: Ցանկացած կես քայլ, ցանկացած մեղմացնող ձևակերպում միանգամից գնահատվում է որպես "Սերժ Սարգսյանի հրամանատարությունը ընդունել”, " կոտրվել”, " վերահաստատել և այլն”:
Երբ երկրում չեն գործում քաղաքական և պետական ինստիտուտները, " երիտասարդպատահականությունների” թևը ավելի ագրեսիվ է դառնում: Իսկ Գագիկ Միանասյանն էլ իրեն իրավունք է վերապահում խոսել և կարծիք հայտնեկ ԲՀԿ-ի անունից:
Եթե ԲՀԿ-ական մոտ 30 պատգամավոր անհասանելի են ու ընդհատակում, ապա նրանց փոխարեն պետք է խոսեն ուրիշները: Սա, որպես ապագա տարբերակներից մեկը:
Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանին, ապա նա բարդույթավորվելու որևէ հիմք չունի: Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում: Բոլորը հասկանում են, որ կոալիցիան փոխարինվել է "գիշերային սխոդկայով”: Անձամբ Ծառուկյանից հիմա պահանջվում է համբերություն, հավասարակշռություն, ու շատ արագ, նորքաղաքական թիմի ձևավորում: Նա ունի մեծ, բեկումնային համախմբում ապահովելու բոլորհնարավորությունները: Այս պահին, "գիշերային իշխանությանը” դեռևս կաշկանդում են մի քանիգործոններ` Ծառուկյանի անհատական բարձր վարկանիշը, Լ. Տեր-Պետրոսյանի նոր կարգախոսը, Ռ.Քոչարյանի գործոնը:
Պարզ է, որ այս իշխանությունը քաղաքական համագործակցությունը պատկերացնում է միայն "հրամանատարություն ընդունելով”: Բայց սա Եֆրետորների հասարակություն չէ: Կարող են լինել մարդկային արժանապատվություն չունեցող անհատներ, նույնիսկ վերնախավեր, բայց ժողովուրդներ` երբեք: Արաբական աշխարհը` մեզ օրինակ:
Գիշերային սխոդկան, Տիգրան Սուրենիչի տնտեսական քաղաքականությունը ու "երիտասարդ պատահականությունների” ակումբը ժողովրդին ուղղորդում է Ազատության հրապարակ: