Սեպտեմբերի 1-ից «Շախմատը», որպես հանրակրթական առարկա դասավանդվելու է հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ շախմատը հանրակրթական ծրագրերում ընդգրկելու մտադրությունը քննարկվել է դեռ երեք տարի առաջ, և շեշտել, որ այդ «հանդուգն» ծրագիրը կյանքի կոչելու պահն արդեն հասունացել էր: «Այսպիսով Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը դասավանդվելու է հանրակրթական բոլոր դպրոցներում, և ներառվել է հանրակրթության պետական չափորոշիչում: Գալիք տարի առարկան կդասավանդվի նաև երրորդ, իսկ հաջորդ տարի` չորրորդ դասարաններում: 2013 թվականին առարկա
... Читать дальше »