Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքը հերթական անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում նոր մտքեր ու գաղափարներ առաջարկել իր օգտվողներին, այլ առաջարկում է այն, ինչ վաղուց արդեն կա այլ սոցիալական կայքերում: Խոսքը այս անգամ գնում է ստատուսների գաղտնիության մակարդակի ընտրության մասին: Այժմ արդեն կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կտեսնեն Ձեր ստատուսները: Կարող եք ընտրել բոլորը, միայն ընկերները, բարեկամները, համադասարանցիները, աշխատակիցները և այլն: Նորից կրկնեմ, որ այս հնարավորությունը վաղուց արդեն կար Facebook և Google+ սոցիալական կայքերում: