Զույգի հայկական նշանադրության ֆրանսիական մասնիկը:)
Փոփ-ռոք ոճում հանդես եկող Արեւիկ Ալավերդյանն օրերս նշանվել է: Երգչուհին ու իր սիրելին՝ Ֆրանսիայում բնակվող Հայկ Շահբազյանը, դեռ ինն ամիս առաջ էին որոշել իրենց նշանադրության օրը:):Զույգը միմյանց ճանաչում է 2005 թվականից, ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով, հետո Հայկի արտերկրում ապրելու պատճառով շփվել են ինտերնետով ու հեռախոսով: Երգչուհին դեռ այս տարեսկզբին պատմել էր իր սիրոմասին:
"Առաջին հայացքից ուղղակի համակրել ենք, բայց չէի մտածում, որ Հայկը լինելու է ընտրյալս: Շփվելուց ու ավելի լավ ճանաչելուց հետո հասկացա, որ համապատասխանում է այն կերպարին, որ կցանկանայի տեսնել կողքիս: Աստիճանաբար ավելի ու ավելի համոզվում էի դրանում”,- նշել է երգչուհին: