Արեւիկ Գեւորգյանը՝ Հ1-ի սերիալների հերոսուհին, վաղուց իր ուժերն է փորձում մոդելային ասպարեզում: Նա օրերս է վերադարձել "Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթից, որտեղ արժանացել է "Միսս տաղանդ” տիտղոսին ու ընդգրկվել լավագույն յոթնյակում:
"Միսս 7 մայրցամաք” գեղեցկության մրցույթը երկու տարի Երեւանում անցկացվելուց հետո այս տարի կայացել է թուրքական Բոդրում քաղաքում: Արեւիկի խոսքերով՝ հագեցած ու բուռն օրակարգ են ունեցել. "Եղել ենք ժամանցի, զվարճանքի վայրերում, քրիստոնեական սրբավայրերում, նաեւ այցելել ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: Հանգստանալու ժամանակ գրեթե չենք ունեցել, ինչը լավ է. հիմա հիշելու շատ բաներ ունենք”:Մրցութային փուլերի արդյունքում եզրափակչում էին հայտնվել 8 մրցակիցներ` Շակիրան, Ալլա Լեւոնյանը, Մայլի Սայրսը, Էմինեմը, Նունե Եսայանը, Ալեքսանդր Սերովը, Սարա Բրայթմանը եվ Ուիթնի Հյուսթոնը, այսինքն՝ նրանց նմանակողները:): Ի դեպ, մասնակիցներին ներկայացնում էին հենց "կուռքերի’’ անուններով:
Եզրափակիչ փուլի գալա-համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հաղթանակի համար այլեւս չպայքարող մասնակիցները: Համերգը բացեց Վիկտոր Ցոյը` "Կինո’’ խմբի հետ: Միջոցառումը լի էր սպասելի եւ անսպասելի դուետներով` Եվա Ռիվաս եւ Գուրգեն Դաբաղյան, Էմինեմ եւ Ռիհանա, Շակիրա եւ Մայլի Սայրս: Մասնակիցները նաեւ հանդես եկան խմբակային ելույթով եւ կատարեցին ‘’We are family’’ հայտնի հիթը:
Համերգի ընթացքում կազմակերպիչներն երկու անակնկալ էին պատրաստել հեռուստադիտողի համար: Ալլա Լեւոնյանի հետ դուետով հանդես եկավ հենց ինքը` իրական Ալլա Լեւոնյանը: Երգի ընթացքում դժվար էր տարբերել իրական ձայնը կրկնօրինակողից: "Իսկական’’ Ալլան նշեց, որ ձայնային տվյալների նմանությունն իրոք ակնհայտ է: Երկրորդ անակնկալը` երգիչ Արսեն Գրիգորյանի ելույթն էր: Նա հանդես եկավ հաղթողի հավակնորդ Նունե Եսայանի հետ դուետով: